Մեղադրական եզրակացություն 8 ամսական երեխաների վրաերթի գործով
8 ամսական երկվորյակ երեխաներին և նրանց մայրիկին փետրվարի 19-ին վրաերթի ենթարկած Ռազմիկ Ավետիսյանը էպիլեպսիա հիվանդություն է ունեցել: Այդ մասին նշված է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած մեղադրական եզրակացության մեջ:
Ավելի վաղ Panorama.am-ը գրել էր այս դեպքի մասին` տեղեկացնելով, որ քննության նախնական տվյալներով փետրվարի 19-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, քաղաքացի Ռազմիկ Ավետիսյանի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան ընթացել է Մարաշի Արմենակյան փողոցով Հերացու փողոցի ուղղությամբ, շուրջ 40կմ/ժ արագությամբ: Հասնելով Արմենակյան փողոցի թիվ 122 հասցեին՝ վրաերթի է ենթարկել 82-ամյա Անահիտ Կարապետյանին, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց և բարձրանալով մայթին, վրաերթի ենթարկել 29-ամյա Աննա Հարությունյանին, նրա 8 ամսական երկվորյակ որդիներին, այնուհետև բախվել ցանկապատին: Վրաերթի հետևանքով մանկահասակ երեխաները մահացել էին, մյուս երեք քաղաքացիները տեղափոխվել բժշկական կենտրոններ։
Դատական տեղեկատվական համակարգից Panorama.am-ը տեղեկանում է, որ էպիլեպսիա հիվանդությամբ տառապող Ռազմիկ Ավետիսյանը դրա հետևանքով նախկինում մի քանի անգամ ունենալով գիտակցության կորուստ, իր անձնական օգտագործման ավտոմեքենան վարել է Արմենակյան փողոցով շուրջ 40 կմ/ժամ արագությամբ և թույլ է տվել Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ, ինչպես նաև չի ընտրել իր վարած ավտոմեքենայի ընթացքի լիարժեք կառավարումն ապահովող ռեժիմ: Դրա հետևանքով վրաերթի է ենթարկել Անահիտ Կարապետյանին, ապա ընդհարվել է ցանկապատին, որի հետևանքով երեխաներին անզգուշությամբ պատճառել է մահ, իսկ նրանց մորը` Աննա Հարությունյանին` կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:
Ըստ մեղադրական եզրակացության, Ռազմիկ Ավետիսյանը «գիտակցել է, որ իր հիվանդության հետևանքով ցանկացած պահի կարող ունենալ էպինոպայի և գիտակցության կարուստ», բայց վարել է մեքենան` հույս ունենալով խուսափել վատ հետևանքներից:
Գործով նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Թեմային առնչվող հրապարակումներ`
Ուշացած քա՞յլ. Ինչ հիվանդությունների դեպքում վարորդական վկայական չի տրամադրվելու
Նորք Մարաշում ողբերգական վրաերթի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել
Նորք Մարաշում ողբերգական վրաերթի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
Նորք Մարաշում ողբերգական վրաերթ կատարած վարորդը եղել է անգիտակից ու չի հիշում՝ ինչ է կատարվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները