Արաբական երկրներն անվտանգության միասնական կառույցը Պարսից ծոցում
Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի անդամ-երկրները անվտանգության ապահովման միասնական կառույց են ստեղծել: Ինչպես հայտնում է «Տասս» գործակալությունը, այս մասին ՊԾԱԵՀԽ-ի կենտրոնակայանում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդել Լատիֆ Ալ-Զայանին:
Նրա խոսքով, նոր կառույցը գործելու է կազմակերպության անդամ-երկրների յուրաքանչյուրի անվտանգության մարմինների ու ծառայությունների հետ համագործակցելու շրջանակում, ինչպես նաև աշխարհի տարբեր անկյուններում նմանատիպ մարմինների հետ համակարգելու է գործողությունները՝ ցանկացած տեսակի հանցագործությունները կանխելու համար:
Կառույցի հիմնադրման անհրաժեշտությունը, առաջին հերթին, կապված է ԻԼԻՊ-ից եկող նոր սպառնալիքներին հակազդելու հետ:
Ընդամենը մի քանի ամիսների ընթացքում խորհրդի երկրներում՝ մասնավորապես Սաուդյան Արաբիայում և Քուվեյթում, մի քանի ահաբեկչություններ են իրականացվել, որոնց պատասխանատվությունը ստանձնել է ԻԼԻՊ-ը:
ՊԾԱԵՀԽ-ի անվտանգության ապահովման միասնական կառույցի կենտրոնակայանը գտնվելու է Աբու Դաբիում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան