Ռուսաստանի հակապատժամիջոցներից ամենաշատը շահել է Բելառուսը
ՌԴ դաշնային մաքսային ծառայության տվյալներով` 2015թ-ի առաջին հինգ ամիսներին Բելառուսից պատժամիջոցների ենթարկված ապրանքատեսակների ներմուծուն աճել է 61%-ով` 568,3 հազար տոննայից հասնելով 916,4 հազար տոննա: Այս մասին հաղորդում է Ռուսական բիզնես ալիքը: Ռուսաստանի կողմից սահմանված հակապատժամիջոների արդյունքում Բելառուսի մասնաբաժինը պատժամիջոցների տակ գտնվող ապրանքատեսակների մատակարարման մեջ 1,5%-ից աճել է մինչև 21%:
Պատժամիջոցների տակ գտնվող ապրանքատեսակների մատակարարման ծավալներով երկրորդ երկիը` Թուրքիան այդպես էլ չկարողացավ մեծացնել արտահանման ծավալները, չնայած մինչ այդ խոստանում էր մատակարարումների ծավալն ավելացնել երկու անգամ: 2015թ-ի հունվար-մայիս ամիսներին Թուրքիայի Ռուսաստան արտահանման ծավալը նախորդ տարվա 560 հազար տոննայի փոխարեն կազմել է 564 հազար տոննա, ինչը նախատեսվածից չափազանց քիչ է:
Սերբիան, որը ևս խոստացել էր մեծացնել պատժամիջոցների տակ հայտնված ապրանքների, մասնավորապես` կաթնամթերքի մատակարարումը, իր առջև դրված խնդիրը լուծել է: Եվ չնայած դեպի Ռուսաստան արտահանման 57,1% աճի ապահովմանը, այժմ Սերբիան իր մատակարարումների ծավալով զբաղեցնում է շուկայի ընդամենը 2%-ը:
Այս տեսանկյունից Ռուսաստանի հույսերը չեն արդարացրել Էկվադորը, Բրազիլիան, Չինաստանը, Արգենտինան, Նոր Զելանդիան և մի շարք այլ երկրներ: Նշվածներից ընթացիկ տարվա առաջին 5 ամիսներին ներկրումը նշանակալիորեն կրճատվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները