Եգիպտոսում շոգերից 21 մարդ է մահացել
Վերջին մի քանի օրերին Եգիպտոսում աննախադեպ շոգի ու օդի բարձր ջերմաստիճանի հետևանքով մահացել է 21 մարդ, իսկ 69-ը ջերմային հարված է ստացել և հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է «Ահրամ օնլայն» պորտալը:
Ըստ Եգիպտոսի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության՝15 մարդ մահացել է Կահիրեում, 4-ը՝ միջերկրածովյան Մատրուհ քաղաքում, իսկ 2-ը՝ Քենայում, որը գտնվում է Վերին Եգիպտոսում: Մահացածները հիմնականում տարեցներ են:
Եգիպտոսի հիդրոմետ ծառայության փոխանցմամբ՝ Կահիերում օգոստոսի 10-ին ջերմաստիճանը հասել է +42 աստիճանի ըստ Ցելսիուսի, իսկ օդի հարաբերական խոնավությունը հատել է 50 տոկոսի սահմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան