Նոր սահմանադրությանն անցնելու ընթացքում խժդժություններ չեն լինի.Գ. Մինասյան
Սահմանադրական բարեփոխումներն այսօրվա թիվ մեկ օրակարգային հարցն է քաղաքական դաշտում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը:
Պատգամավորն անդրադարձավ երկու հիմնական կանառավարման համակարգերին՝ գործող կիսանախագահականին և նոր սահմանադրությամբ առաջարկվող խորհրդարանական համակարգին. «Ակնհայտ է, որ այս երկուսն էլ ունեն իրենց թերությունները: Կիսանախագահական համակարգի գլխավոր թերությունն այն է, որ երկրի նախագահն ու խորհրդարանը կարող են նույն քաղաքական գաղափարակոսությունը չտանել, սակայն սա մեզ շրջանցել է, քանի որ հանրապետության նախագահը և խորհրդարանի նախագահը նույն քաղաքական ուժի մեջ են եղել»:
Սակայն, ըստ Գ. Մինասյանի, այս համակարգում միշտ կոնֆլիկներն անխուսափելի են: Նրա խոսքերով, նոր համակարգը ունի ևս իր թերությունը՝ խորհրդարանում պակաս կայուն մակարդակը, երբ խորհրդարանը կարող է կորցնել իր մեծամասնությունը, որը բերում է ռեսուսների ոչ արդյունավետ օգտագործման. «Նոր նախագծով առաջարկվում է այս թերության լուծումը, այն է կայուն մեծամասնության ստեղծում խորհրդարանում»:
ՀՀԿ խմբակցության անդամը նկատեց, որ երկրորդ կարևոր հանգամանքը խորհրդարանական փոքրամասնությունների է հետ համագործակցելն է. «Մեծամասնական ընտրական համակարգը նախկինում միշտ դժգոհությունների առիթ է տվել: Այս սահմանադրական նախագիծը տալիս է այն հնարավությունը, որ միայն խորհրդարան անցնեն համամասնական կարգով ընտրվածները»:
Լրագրողների դիտարկմանը, թե այս նոր սահմանադրությամբ արդյոք ընդդիմությունը կորցնելու խնդիր չի առաջանում ԱԺ պատգամավորն ասաց. «Ընդդիմությունը դասական առումով առողջ քաղաքական գործընթացներն առաջ մղելու հնարավորություն է, ոչ թե ամեն ինչին «ոչ» ասելու կարողություն: Պետք է սովորենք ավելի քաղաքակիրթ համակարգում իշխանության և ընդդիմության համագործակցության արդյունքում հասարակությունը առաջ մղելու արվեստին, որի հնարավորությունը տալիս է նոր սահմանադրությունը: Իսկ այս անցումային ընթացքում, կարծում եմ խժդժություններ չեն լինի, ընդդիմություն-իշխանություն հարաբերությունները չեն սրվի, քանի որ ընդդիմադիրներն էլ տեսնում են բոլոր դրական կողմերը, որոնք կան նոր նախագծում»:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե 30 պատգամավորներից ովքե՞ր դուրս կմնան խորհրդարանից, Գագիկ Մինասյանն ասաց. «Միայն կյանքը ցույց կտա»: