Գերմանիայում դավաճանության համար մեղադրվող լրագրողները արդարացվել են
Գերմանիայի գլխավոր դաշնային դատախազը netzpolitik.org պարբերականի լրագրողների վրայից հանել են պետական դավաճանության համար առաջադրված մեղադրանքը, տեղեկացնում է Reuters-ը: Գործը հասարակական մեծ հնչեղություն էր ստացել և այն համարել էին խոսքի ազատությանը բռնանալու վառ օրինակ:
Ավելի վաղ Գերմանիայի Դաշնային դատախազությունը հետաքննություն էր սկսել netzpolitik.org պարբերականի թղթակից Անդրե Մայսթերի և կայքի գլխավոր խմբագիր Մարկուս Բեկեդալյայի նկատմամբ` պետական դավաճանության կասկածանքով: Նրանց նկատմամբ բողոքի համար հիմք են դարձել փետրվարի 25-ից ապրիլի 15-ն ընկած ժամակահատվածում հրապարակված հոդվածները, որոնք գրվել են պարբերականի տրամադրության տակ եղած փաստաթղթերի հիման վրա:
Հոդվածներում գրվել է, որ Սահմանադրության պահպանման Դաշնային գերատեսչությունը փնտրել է լրացուցիչ ֆինանսավորում օնլայն ռեսուրսների նկատմամբ հսկողության ընդարձակման համար և զբաղվել սոցիալական ցանցերի վրա հսկողություն իրականացնելու համար համապատասխան բաժին ստեղծելու ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում