Երվանդ Մանարյանի 91-ամյակն է (լուսանկարներ, տեսանյութ)
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան, ռեժիսոր, սցենարիստ, Երվանդ Մանարյանն այսօր դառնում է 91 տարեկան: Նա ծնվել է 1924 թվականին Իրանի Արաք քաղաքում։ Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում: Հայաստան է ներգաղթել 1946 թվականին: Այստեղ սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որի ռեժիսուրական ֆակուլտետն ավարտել է 1952-ին:
Աշխատել է Պարոնյանի, Սունդուկյանի թատրոններում, եղել է Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, իսկ 88 թվականից «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարն է: Նա նաև Երևանի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորն է: Շուշիում բացվել է Երվանդ Մանարյանի անվան տիկնիկային թատրոն։
Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Հարսնացուն Հյուսիսից», «Կարինե» «Մորգանի խնամին», «Վերադարձ» «Քաոս», «Արևիկ» ևն: Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլ ֆիլմերի համար:
«Հասարակությունը գիտի, թատրոնի մարդուն գիտեն, մի անգամ էկրանի վրա տեսնում են, փողոցում նայում-ժպտում են և դու այդ կապը զգում ես, բայց դա չի նշանակում, որ բացառիկ երևույթ ես: Բացառիկ երևույթը կարող է քո կողքից անցնում է և ոչ ոք չգիտի, թե նա ով է, ինչ-որ գյուտի հեղինակ է, որին ոչ ոք չգիտի», -իր հարցազրույցներից մեկում ասել է Մանարյանը:
Տեսանյութը` «Շողակաք» հեռուստաընկերության:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան