«Սա գիրք-հայտանգործություն է». Պոզները Բողջալյանի գրքի մասին
Ռուս հաղորդավար և լրագրող Վլադիմիր Պոզները Քրիս Բողջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» գիրքը համարում է գիրք-հայտանգործություն:
«Քրիս Բողջալյանի «Ավազե ամրոցի աղջիները» հիանալի է: Ես սա ասում եմ բառի դասական իմաստով, հիանալի է այն առումով, որ այն առանձնանում է սովորական գրքերի շարքից»,-այս մասին Պոզները գրել է իր պաշտոնական կայքում:
«Բանը նրանում չէ, որ այն կատարյալ է գրված: Ինչպես նաև այն չէ կարևոր, որ այն Ամերիկայում բեսթսելլեր է դարձել, քանի որ Բողջալյանի գրքերի համար դա սովորական է: Կարևոր չէ նաև, որ այն սիրավեպ է, այլ այն, որ պահում է քեզ իր տիրապետության տակ առաջին խոսքից մինչև վերջինը:
Իմ կարծիքով սա գիրք-հայտնագործություն է: Ես խորապես համոզված եմ, որ այս գիրքը պետք է կարդալ, անկախ տարիքից, հավատից, ազգությունից»,-նշել է հեռուստահաղորդավարը:
«Ավազե ամրոցի աղջիկները» գիրքը հրատարակվել է 14 լեզուներով՝ աշխարհի 20 երկրներում: Այն հիմնված է Հայոց ցեղասպանությունն ապրած մարդկանց իրական պատմության վրա, ովքեր փորձել են նոր կյանք սկսել օտար հողում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում