Եմենում արաբական կոալիցիան սխալմամբ հարվածել է իր դաշնակիցներին
Սաուդյան Արաբիայի գլխավորած միջազգային կոալիցիան սխալմամբ Եմենում հարվածել է իր դաշնակիցների դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ: Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն՝ հղում կատարելով «Ասոշիեյթիդ պրես» գործակալությանը:
Եմենի անվտանգության ծառայության ներկայացուցիչների փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին: Կոալիցիայի մարտիկները, ովքեր ռմբակոծության զոհ են դարձել, ուղևորվում էին Աբյան նահանգի Զինջիբար քաղաք, որը օգոստոսի 9-ին վերագրավել էին կառավարական ուժերը:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին կոալիացիան սխալմամբ օդային հարվածներ է իրականացրել Ադենում ՄԱԿ զարգացման ծրագրի շենքի վրա: Հարվածի հետևանքով լուրջ վնասվել էր շենքը, իսկ պահակը վիրավորվել էր:
Կոլիացիան Եմենում հուսի ապստամբների դիրքերի ուղղությամբ ռմբակոծությունները սկսել էր մարտի 26-ին: Օդային հարվածների պատճառով զոհվել են հարյուրավոր եմենցիներ: