9 հոգու մահվան պատճառ դարձած օդանավը շահագործվել է մի շարք խախտումներով (լուսանկարներ)
ՌԴ Իստրինսկի ջրամբարում վթարի ենթարկված Cessna U206F մակնիշի հիդրոպլանը թռչելու համար անհրաժեշտ սերտիֆիկատ չի ունեցել, իսկ օդաչուն քաղաքացիական ավիացիայի վկայագիր չի ստացել: Այդ մասին հայտնել են օդային տրանսպորտի Դաշնային գործակալությունից, տեղեկացնում է Interfax-ը:
Հիշեցնենք` օգոստոսի 8-ին` ժամը 20.15-ի սահմաններում Մոսկվայի մարզի Իստրինսկի ջրամբարի մոտ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել էին «Սեսսնա 206» մակնիշի հիդրոպլանը և «Ռոբինսոն 44» մակնիշի ուղղաթիռը, ինչի հետևանքով մահացել էր 9 մարդ, որոնց թվում էին նաև Cessna U206F մակնիշի օդանավի ուղևորներ Հայաստանի քաղաքացիներ` 28-ամյա Պարույր Նորիկի Մանուկյանը, 23-ամյա Լարիսա Վրեժի Մանուկյանը, 10-ամյա Օֆելյա Ազատի Գլեչյանը, ինչպես նաև 8-ամյա Էրիկ Ազատի Գլեչյանը: Դեպքի առթիվ ՌԴ քննչական կոմիտեում թռիչքային անվտանգությունը խախտելու համար հարուցվել էր քրեական գործ:
Interfax-ի փոխանցմամբ, որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է նաև 28-ամյա Պարույր Մանուկյանի դին:
«Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը պարզել է, որ Cessna U206F օդանավը գրանցված է եղել քաղաքացիական օդանավերի պետական ռեեստրում, բայց թռչելու համար անհրաժեշտ սերտիֆիկատ` փաստաթուղթ, որը կապացուցի օդանավի տեխնիկապես սարքին լինելը: Առանց այդ փաստաթղթի օդանավը օդ բարձրանալու իրավունք չի ունեցել», -լրատվամիջոցի փոխանցմամբ, նշվում է գործակալության տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի, Cessna U206F օդանավի օդաչուն` Երմոլին Մ.-ն, քաղաքացիական ավիացիայի օդաչուի վկայագիր, իսկ առանց դրա, օդաչուն իրավունք չի ունեցել կառավարել օդային տրանսպորտը: Ռոսավիացիայից հայտնել են, որ թռիչքի երթուղու և ժամային գրաֆիկի մասին օդաչուն տեղյակ չի պահել օդային շարժը կառավարող մարմիններին, ինչը օդային տարածքից օգտվելու կանոնների խախտում է: «Այս բոլոր դիտավորյալ խախտումների համար օդաչուն կարող էր պատժվել շուրջ 5000 ռուբլի տուգանքով», -նշել են գործակալությունից: