Սանկտ-Պետերբուրգի «Իմպերիալ» շապիտո–կրկեսի հյուրախաղերով Հայաստանում կլինի
Օգոստոսի 29-ից հոկտեմբերի 4-ը, Երևանում հյուրախաղերով հանդես կգա Սանկտ-Պետերբուրգի «Իմպերիալ» շապիտո–կրկեսը:
Կրկեսի հայաստանյան հյուրախաղերը նվիրված են Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 80-ամյակին: Այս մասին տեղեկանում ենք մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից:
«Իմպերիալ» շապիտո–կրկեսը մայրաքաղաքում հանդես կգա հագեցած ծրագրով՝ կրկեսային բոլոր ժանրերի արտիստների մասնակցությամբ, կենդանի երաժշտությամբ, պարային ներկայացումով և լուսա-ձայնային տեխնիկայով: Հյուրախաղերի համար Հայաստան կտեղափոխվեն վարժեցված կենդանիներ, այդ թվում` առյուծներ, կապիկներ, ուղտեր, ձիեր, պոնիներ և այլն:
Կրկեսային ծրագիրը իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Երևանում՝ «Գիտություն և մշակույթ» ռուսական կենտրոնի աջակցությամբ: