Լեոնարդո դի Կապրիոն Մարտին Սկորսեզեի նոր ֆիլմում կմարմնավորի սերիական մարդասպանի
Լեոնարդո Դի Կապրիոն գլխավոր դերով հանդես կգա ռեժիսոր Մարտին Սկորսեզեի «Սատանան սպիտակ քաղաքում» նոր ֆիլմում: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ վկայակոչելով Variety-ին:
Ֆիլմը հիմնված է Էրիկ Լարսոնի «Սատանան Սպիտակ քաղաքում. սպանություն, մոգություն և խենթություն ցուցահանդեսում, որը փոխել է Ամերիկան» փաստագրական վեպի վրա: 2003թ. թողարկված գիրքը հիմնված է իրական դեպքերի վրա և 1893թ. Չիկագոյում Համաշխարհային ցուցահանդեսի և սերիական մարդասպան Հենրի Հոլմսի մասին է:
Դի Կապրիոն մարմնավորելու է սերիական մարդասպանին՝ Հենրի Հովարդ Հոլմսին։
Նշենք, որ սա Սկորսեզեի և Դի Կապրիոյի առաջին համագործակցությունը չէ։ Նրանք համատեղ աշխատել են «Ուոլ Սթրիթի գայլը», «Անիծյալ կղզին», «Նյու Յորքի ավազակախմբերը» ֆիլմերում: