Կրեմլը սկսել է նախապատրաստվել Նոր տարվան
Կրեմլը սկսել է նախապատրաստվել Ամանորի տոնակատարություններին: Այս մասին «Ինտերֆաքսին» է հայտնել ՌԴ կառավարչության մամուլի քարտուղար Վիկտոր Խրեկովը, գրում է «Լենտա.ռու»-ն:
«Ստեղծվել է գլխավոր տոնածառի տեղադրման կազմկոմիտե, որի կազմի մեջ են մտնում նախարարությունների և գերատեսչությունների աշխատակիցները»,-նշել է նա:
Խրեկովի խոսքերով՝ ՌԴ-ի գլխավոր տոնածառը Կրելմում կտեղադրվի դեկտեմբերի 26-ին: Ենթադրվում է, որ տոնական միջոցառմանը կմասնակցեն աերեխաներ բոլոր դաշնային մարզերից, ինչպես նաև Աբխազիայից և Հարավային Օսեթիայից:
«Կհավաքվեն մի քանի տասնյակ տարբերակներ, որոնցից կընտրվեն տասը, իսկ դրանցից էլ կորոշվի թե որը կլինի երկրի գլխավոր տոնածառը»,-հայտնել է նա:
Նախորդ տարվա ՌԴ գլխավոր տոնածառի բարձրությունը կազմել է 31 մետր, իսկ տարիքը՝ 100: