Կարմիր խաչ. Եմենում իրավիճակը աղետալի է
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերը Եմենում տիրող իրավիճակը գնահատել է աղետալի: Այս մասին հայտնում է «Տասս» գործակալությունը:
Մաուրերը օգոստոսի 8-10 գտնվել է Սանայում և Ադենում, հանդիպումներ ունեցել պաշտոնական անձնանց հետ: Այցի նպատակն էր միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Եմենում տիրող ծանր իրավիճակի վրա:
Կազմակերպության գլխավոր տնօրենի հայտարարության մեջ նշվում է, որ իրավիճակը վատանում է օրեցօր: Նրա խոսքով, աշխարհը պետք է արթնանա և տեսնի, թե ինչ է կատարվում այդ երկրում:
«Չդադարող մարտերը և սննդամթերքի ու դեղորայքի մատակարարման սահմանափակումները սուր ազդել են առողջապահության վրա: Առողջապահական հաստատությունները զանգվածային հարձակումներi են ենթարկվում և տուժում մարտական գործողությունների ժամանակ»,-նշել է Մաուրերը՝ կոչ անելով շտապ ապահովել ապրանքների մատակարարումը Եմեն:
«Պետք է դյուրացվի մարդկանց սննդով, ջրով և դեղորայքով ապահովելու խնդիրը, ինչպես նաև հակամարտությունը կարգավորել քաղաքական ուղիներով»,-ավելացրել է Կարմիր խաչի ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան