Ձյունը կարելի է կուտակել ու օգտագործել գյուղատնտեսական աշխատանքների համար. Ա. Համբարյան
«Ջրի գինը շատ դեպքերում ավելի թանկ է, քան նավթի գինը»,-լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկմամբ սկսեց իր խոսքը Հայաստանի ամերիկյան համալսարանի Ճարտագիտության ֆակուլտետի Ճարտարագիտական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Արտակ Համբարյանը՝ անդրադառնալով ջրի սեզոնային պահպանման խնդրին:
«Բավարար քանակությամբ ջուր պահպանելու համար պետք է հսակայական ջրամբարներ կառուցել, որը մեծ ֆինանասների հետ է կապված: Մեր ժամանակներում կա ջրի պահպանման մեկ այլ եղանակ ևս՝ ձյան կամ սառեցման եղանակով պահպանումը»,-նշեց բանախոսը:
Նրա խոսքով, սառցակույտերը կամ ձյունը կուտակելու համար պետք է բարձր լեռնային գոտիներում ունենալ աղբյույներ, որոնք պահպանվում են հատուկ ծածկոցների շնորհիվ. «Օգոստոսի կեսերին դրա շնորհիվ մենք արդեն կունենանք երեք մետր պահպանմամբ ձյան շերտ: Արագածի լճից դեպի հարավային գագաթ, 240 մ տարածք է, որից կարելի է ստանալ 700խ/մ ջուր: Սակայն ոչ շատ մեծ ջանքերի շնորհիվ կարելի է ստանալ անգամ 5հազար խ/մ ջուր, սակայն սա քիչ է գյուղատնտեսական աշխատանքների համար: Պետք է փորձել այս տարբերակը կիրառել նաև այլ տարածքներում»:
Ա. Համբարյանի տեղեկացրեց, որ այդ ծածկոցները, որոնք անդրադարձնում են արևային էներգիան, վաղուց արդեն կիրառվում են ձմեռային մարզաձևերի ժամանակ՝ ձյուն կամ սառույց պահպանելու համար. «Դրանք կարելի է կիրառել 3-4 տարի, որից հետո պետք է մարքել՝ նորից օգտագործելու համար.այն արևային էներգիան անդրադարձնում է»:
Նա տեղեկացրեց, որ ծածկոցների առավել լայն կիրառության համար դիմել են կառավարությանն ու գյուղնախարարությանը, սակայն իրենք դեռևս գտնվում են փորձնական շրջանում:
«Մեր փորձերի մեջ մտնում է նաև արևային փոխակերպիչ սարքերի տեղադրելը, որոնք ստվեր են ապահովում և հնարավոր է լինում ձյունը պահպանել»,-ավելացրեց Համբարյանը:
Բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքերով էլ իրենք չեն բացառում ջրամբարների տարբերակը, սակայն այս եղանակի հետ պետք է մեկը մյուսին լրացնեն. «Կան վայրեր որտեղ ջրամբարներ չկան և չեն էլ նախատեսում կառուցել և շատ դրական տարբերակ է այս եղանակը»: