Թուրք դատախազների՝ Հայաստան գալու մասին ԱԱԾ-ն տեղեկատվություն չունի
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը՝ պաշտոնանկ արված թուրք դատախազների Հայաստան փախնելու մասին տեղեկատվություն չունի:
«Մենք նման տեղեկատվություն չունենք»,-Panorama.am-ին ասացին ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցին վկայակոչելով, «Էրմենիհաբերը» գրել էր, որ պաշտոնանկ արված թուրք դատախազներ Զեքերյա Օզը և Ջելալ Քարան, որոնց ձերբակալելու որոշում է կայացվել, երեկ Վրաստանի տարածքով փախել են Հայաստան:
Գործակալությունը նշում է, որ նմանատիպ պնդումով հանդես է եկել Արդվինի նահանգապետ Քեմալ Ջիրիթը: Նշվում է, որ անվտանգության տեսախցիկների կողմից նկարահանել է դատախազների փախուստի դրվագը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում