Խուսափել բանջարեղենը պահածոյացնելուց, օգտագործել սառեցման և չորացման եղանակները. մասնագետ
«Պահածոյացման շրջանը սկսվել է, իմ խորհուրդն է զերծ մնալ պահածոներ պատրաստելուց, բանջարեղենը պահպանել սառեցման կամ չորացման եղանակով»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՆ Առողջապահական պետական տեսչության Հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը:
Խոսելով բոտուլիզմով պայմանավորված սննդային թունավորումներից՝ նա նշեց, որ պահածոյի մեջ կարող են լինել սպորներ, որոնք բոտուլիզմ են առաջացնում:
«Այս տարի արդեն գրանցվել է բոտուլիզմով թունավորման 12 դեպք՝ 17 տուժածով, մինչդեռ 2014-ին եղել է 9 դեպք, բարեբախտաբար այս երկու տարիների ընթացում մահվան դեպքեր չեն գրանցվել»,-նշեց մասնագետն՝ ընդգծելով, որ մարդիկ սկսել են թունավորման նախանշաններ նկատելուց շուտ դիմել բժշկի, որն էլ հնարավորություն է տալիս խուսափել դժբածտ դեպքերից:
Մ. Բաբայանն ասաց, որ բոտուլիզմի ժամանակ պահածոյի ոչ համը, ոչ տեսքը, ոչինչ փոխված չի լինում, իսկ թունավորման գաղտնի գաղտնի շրջանը կարող է տևել երեք ժամից մինչև տասը օր. «Ավելի անվտանգ պահածոյացման եղենակ է թթվեցումը, քանի որ աղի տոկոսը կազմում է 6-12, որի դեպքում այդ հարուցիչը չի արտադրվում: Բայց եթե պահածոյացրել են, օգտագործելուց անպայման եռացնել, քանի որ այդ շրջանում հարուցիչը ոչնչանում է»:
Անդրադառնալով սնկային թունավորումներին՝ առողջապահության նախարարության աշխատակիցն ասաց, որ 2015-ին արդեն գրանցվել է 8 դեպք՝ 10 տուժածով: 2014-ին 27դեպք է գրանցվել՝ 36 տուժածով, որից 7ը երեխաներ են եղել, և մեկ մահվան դեպք է գրանցվել:
Բանախոսը նշեց, որ սնկային թունավորումները ավելի շատ ակտիվ է Լոռու մարզում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները