241 ապօրինի տեղադրված գովազդային վահանակ մայրաքաղաքում
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են շենք-շինություններին տեղադրված ապօրինի, ինչպես նաև օտարալեզու գովազդային ցուցանակների ապամոնտաժման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության և ՀՀ լեզվի պետական տեսչության հետ համագործակցության արդյունքում մինչ օրս հայտնաբերվել է թվով 241 ապօրինի տեղադրված գովազդային վահանակ: Իրավախախտների նկատմամբ կկազմվեն վարչական արձանագրություններ: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Տեղեկացնում են նաև, որ մայրաքաղաքում գովազդային գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից տեղադրված ապօրինի գովազդային վահանակներ չեն հայտնաբերվել:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին