«Նաիրիտ»-ի վերագործարկումն անհնար է. Նախկին տնօրեն. «Ժամանակ»
«Նաիրիտ»-ի վերագործարկման պահանջ դնելն անտրամաբանական է: Ես չգիտեմ, թե ով է հրահրել, ուղղորդել «նաիրիտցիներին», բայց «Նաիրիտ»-ի վերագործարկումն անհնար է և անհիմն»,-«Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է գործարանի նախկին տնօրեն Գագիկ Ներսիսյանը:
Թերթի հարցին՝ արժանահավա՞տ է, որ աշխատակիցների աշխատավարձը վճարվել է Որոտանի կասկադի վաճառքից գոյացած միջոցներից, Ներսիսյանը պատասխանել է. «Դե, երևի արդեն վստահ են, որ այդ գործարքի գումարը կփոխանցվի, մի տեղից վերցրել տվել են մարդկանց փողը, ու երբ այդ գործարքի գումարը տան, կդնեն տեղը: Իսկ եթե դա էլ չի, ապա հեչ չէ՝ վարչապետը, նախագահը «լավ տղեքից» մի երկու հոգու կանչել են, ասել են 15 մլն փող ա պետք, ամեն մեկդ էսքան փող տվեք, ու «լավ տղեքն» էլ մուծվել են: Չի բացառվում»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան