Տխրահռչակ Անդրանիկ Նիկողոսյանը ժամանակին ՀՀ ողջ վերնախավի սիրված հյուրերից էր. «Ժողովուրդ»
Այն բանից հետո, երբ ՌԴ քաղաքացի, տխրահռչակ Անդրանիկ Նիկողոսյանն իր կայքում հայտարարեց, որ Հայաստանը պետք է միացվի Ռուսաստանին, սկսեցին կոչեր հնչել, որ անհրաժեշտ է նրան զրկել ՀՀ Աժ նախագահի կողմից և ՀՀ ոստիկանապետի կողմից տրված պարգևներից: Բայց ողջ խնդիրն այն է, որ սույն անձը ժամանակին ՀՀ ողջ իշխանական վերնախավի սիրված հյուրերից էր: Նա քիչ էր մնում Հայաստանում ոչնչից մեդիա-մագնատ դառնար:
Սակայն ամենաողբերգականն այն է, որ Ա. Նիկողոսյանին ոչ միայն Աժ նախագահը և ոստիկանապետն են մեդալներ տվել, այլև «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը միանգամից երկու՝«Անդրանիկ Օզանյան» և «Գարեգին Նժդեհ» մեդալով է պարգևատրել: Մեկական մեդալ էլ մշակույթի նախարարից և Արարատի մարզպետից է նա ստացել: Ու հաշվի առնելով այն փաստը, որ Նիկողոսյանը ինքն է նախաձեռնել իր հարցազրույցը, ենթադրվում է, որ փորձում է ՌԴ իշխանությունների առջև արդարացնել իր գոյությունը՝ թերևս հայտնի բռնաբարության պատմությունը «մաքրելու» և նոր ֆինանսավորում ստանալու համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան