Սուրիկ Խաչատրյանի եղբայրը տեղափոխվել է հոգեբուժարան.«Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝ Սեյրան Խաչատրյանը, նույն ինքն՝ Աղալարը, անցած շաբաթվա վերջին տեղափոխվել է հոգեբուժարան՝ սուր պսիխոզ ախտորոշմամբ: Աղալարը փաստացի «հոսպիտալացվել» է անմիջապես այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ տարածքում տեղի ունեցած ծեծի գործով վերահսկող դատախազը հրահանգել է խստացնել Սեյրան Խաչատրյանի և նրա որդու՝ Էյներ Խաչատրյանի մեղադրանքը:
Արդյունքում, նրանց մեղադրանքը 118 հոդվածից (ծեծ) փոխվել է ՀՀ ՔՕ 113 հոդվածով՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը: Նկատենք, որ եթե առաջին մեղադրանքի դեպքում ազատազրկումը որպես պատիժ նախատեսված չէ, ապա ներկա մեղադրանքը մինչև հինգ տարվա ազատազրկում է նախատեսում»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան