Ավետիսյանների ընտանիքի սպանությունը տևել է 15 րոպե. Պերմյակովի ցուցմունքից
Այսօր Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի տարածքում, ռուսական կայազորային դատարանում ընթացող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դասալքության գործով դատական նիստում զինծառայողը ընդունեց մեղադրանքը և հրաժարվեց ցուցմունքներ տալ: Այդ պատճառով մեղադրող դատախազը ընթերցեց նախաքննության փուլում տված մեղադրյալի ցուցմունքները:
Ըստ այդմ, Պերմյակովն ասել է, որ ոճրագործության օրը` հունվարի 12-ին, ռազմաբազայի տարածքը լքել է գիշերը ժամը 2-ի սահմաններում, իսկ զորամասից հեռացել է, քանի որ կարոտել է հարազատներին և ցանկություն է ունեցել Թուրքիայի միջով հասնել Ռուսաստան:
Ինչ վերաբերում է Ավետիսյաններին, ապա նրանց տուն Պերմյակովը, ինչպես ինքը նշել է իր նախաքննական ցուցմունքում, մտել է փող և թանկարժեք իրեր գողանալու մտադրությամբ: Բայց հանցանքը կատարելուց հետո վերցրել է ընդամենը 5000 դրամ ու բջջային հեռախոսներ, բայց տնից դուրս գալուց հետո հեռախոսներից հանել ու շպրտել է հեռախոսային քարտերը:
Ավետիսյանների տանը սպանությունը, ըստ նրա ցուցմունքի, տևել է շուրջ 15 րոպե:
Ինչպես փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը, դատարանում հարցաքննվել են գործով վկաներ հանդիսացող զինվորականներ: Ի դեպ, դատարանում ցուցմունքների հրապարակման ժամանակ մեղադրողը պարբերաբար ընդհատում էր ընթերցումը և Պերմյակովին հարցնում, թե իսկապես այդպես է ասել հարցաքննության ժամանակ, ինչին ամբաստանյալը գլխով դրական շարժումով էր արձագանքում:
Սպասվում է, որ այսօր այս գործով վճիռ կկայացվի:
Հարակից հրապարակումներ`
Պերմյակովը դատարանում է
Չեմ հավատում, որ Պերմյակովը միայնակ է գործել. Ավետիսյանների հարազատ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան