Չինացի 9-ամյա տղան Ռուբիկ-կուբիկը հավաքում է վայրկյանների ընթացքում (տեսանյութ)
Ռուբիկ-կուբիկը հավաքելը աշխարհում շատ մեծահասակների նպատակն է: Այն հավաքելը նույնիսկ մեծ խնդիր է առավել խելացի և ճկուն մարդկանց համար:
Doramakun.ru-ն գրում է՝ Չինաստանի Սյամեն քաղաքից 9-ամյա տղան կարողանում է Ռուբիկ-կուբիկը հավաքել վայրկյանների ընթացքում՝ այն էլ մեկ ձեռքով:
Ցյու Ցզյանույը Amazing Chinese-ի չինական հեռուստաշուի հերոս է դարձել: Սկզբում տղան գունեղ խորանարդը հավաքում էր 17 վայրկյանի ընթացքում: Այնուհետև տղան իր առաջադրանքը բարդացրել է: Նա սկսել է հավաքել երկրորդ գունավոր խորանարդը նույն մեկ ձեռքով՝ միաժամանակ հավաքելով երրորդը ոտքի միջոցով:
Արդյունքում նրան այս ամենն անելու համար պահանջվել է ընդամենը 1 րոպե 4 վայրկյան ժամանակ:
Հեռուստաշուի ժամանակ երեխայի մայրը պատմել է, որ նա ընդամենը հինգ տարեկան է եղել, երբ սկսել է խաղալ գունավոր խորանարդով: Նա շատ արագ է սովորել այն հավաքել և մի շարք համաշխարհային ռեկորդներ է սահմանել:
Ցյուն 2012-ին Գինեսի ռեկորդների գրքում է գրանցվել, որպես ամենաերիտասարդ վարպետ, ով կարողացել է փակ աչքերով լուծել հայտնի գլուխկոտրուկը: Նա նաև Չիանստանի չեմպիոն է, ով ամենաարագն է ոտքերով հավաքում Ռուբիկ-կուբիկը: