Թուրքիայում ներքին անկայուն վիճակը որոշակիորեն բխում է ՀՀ շահերից. թուրքագետ
Թուրքիան շարունկավում է առերեսվել մի շարք խորը և լուրջ խնդիրների հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը՝ նշելով, որ Թուրքիայի խնդիրների խնդիրը դարձել է թուրք-քրդական բախումը:
«Էրդողանի և իշխող «Արդարություն և զարգացում» կուս հարաբերություններն այնպիսի են, որ Թուրքիայում նոր ընտրությունների անհրաժեշտություն է առաջանում: Նախկին տասնամյակներին էլ թուրքական պետությունը նման փորձ ունի»,-նշեց թուրքագետը:
Նրա խոսքերով` քրդական ուժին չեզոքացնելը թուրքիայի իշխությունների համար միահեծան քաղաքական ուժ կազմելու համար է պետք:
«Միևնույն ժամանակ չեն դադարում կոալիցիոն կառավարություն կազմելու խոսակցությունները: Ավելի հստակ պատկեր ստանալու համար մենք պետք է սպասենք հինգշաբթի օրվան, քանի որ հենց այդ օրը պարզ կլինի կոալիցիա կկազմվի՞, թե ոչ»,-ասաց Գ. Պետրոսյանը:
Ըստ թուրքագետի՝ Թուրքիայում լուրջ գործընթացներ են սկսել, և ՀՀ-ն պետք է իր համար օգուտներ քաղի դրանից. «Թուրքիայում ներքին անկայուն վիճակը որոշակիորեն բխում է ՀՀ շահերից, քանի որ Թուրքիան չի կարողանում կենտրոնանալ արտաքին քաղաքականության վրա: Բոլոր զարգացուևմներն ուղղակի և անուղղակի կապված են մեզ հետ»:
Ամփոփելով խոսքը՝ թուրքագետն ասաց, որ ներկա պահին հայկական հարցը Թուրքիայի համար առաջնային հարց չէ: