Արդարադատության նախարար կնշանակվի Արփինե Հովհաննիսյանը. ՀԺ
«Արդարադատության նախարարի հարցում ամեն ինչ, կարծես, վերադառնում է «ելման կետին»։ Երկարատև քննարկումների ընթացքում իշխանության վերին օղակներում, ըստ ՀՀԿ-ականների, գալիս են այն եզրակացության, որ այնուամենայնիվ չարժե Կորյուն Նահապետյանին նշանակել նախարար։ Բանն այն է, որ Նահապետյանը խորհրդարան է անցել մեծամասնական ընտրակարգով, և նրան նախարար նշանակելու դեպքում թիվ 8 ընտրատարածքում պետք է պատգամավորի լրացուցիչ ընտրություն տեղի ունենա, իսկ դա պահանջում է հավելյալ ռեսուրսներ։ Բացի այն Նահապետյանը ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահն է, և այստեղ էլ պետք է նոր ընտրություն լինի:
ՀՀԿ-ական շրջանակներում նշում են, որ ընտրությունը կրկին վերադառնում է ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին, որին, ինչպես «Հայկական ժամանակ»-ը տեղեկացրել էր, արդարադատության նախարարի պաշտոնում ի սկզբանե էլ տեսնում էր Հովիկ Աբրահամյանը»,-գրում է «Հայկական ժամանակ»-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան