Մարտական հենակետում հակառակորդի գնդակից զինծառայող է զոհվել. ԼՂՀ ՊՆ
Այսօր` ժամը 12:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված գնդակից, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Կարեն Պարույրի Հովհաննիսյանը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում Կ. Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: