Հյուսիսային Կորեայի փոխվարչապետին մահապատժի են ենթարկել
Օգոստոսի 12-ին զանգվածային լրատվամիջոցներում հայտնվել է տեղեկություն, որի համաձայն, Հյուսիսային Կորեայում հերթական պաշտոնյային են մահապատժի ենթարկել: Հարավային Կորեայի լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այս անգամ մահապատժի ենթարկված պաշտոնյան երկրի փոխվարչապետ Չվե Են Գոնն է:
«Комсомольская правда»-ի փոխանցմամբ, հարավկորեական Yonhap գործակալությունը տեղեկացրել է, որ կառավարության ներկայացուցիչը կյանքով է վճարել այն բանի համար, որ մի քանի ամիս առաջ իրեն թույլ է տվել քննադատել երկրի ղեկավարության վարած քաղաքականությունը:
Սեուլում վստահեցրել են, որ մահապատժի հրամանը այս տարվա մայիսին տվել է Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը:
Ըստ աղբյուրի, հարավկորեական և ամերիկյան լրատվամիջոցները պարբերաբար տարածում են տեղեկություններ Հյուսիսային Կորեայի ղեկավարության «հրեշավոր հաշվեհարդարների» մասին:
Հարակից հրապարակում`
ԿԺԴՀ պաշտպանության նախարարին գնդակահարել են խորհրդակցության ժամանակ քնելու համար