Նաիրիտցիների աշխատավարձերը «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի գույքի օտարման միջոցներից են
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցների աշխատավարձերը վճարվել են «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի գույքի օտարումից առաջացած միջոցներից: Այս մասին հայտնում են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից:
Վճարված աշխատավարձերի ընդհանուր գումարը կազմում է 5309 մլն ՀՀ դրամ:
«Շրջանառվող այն տեղեկությունները «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցների աշխատավարձերը վճարվել են էներգետիկայի ոլորտի պետական ընկերությունների շահույթի հաշվին, չեն համապատասխանում իրականությանը»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Նախորդող հրապարակումներ՝
Նաիրիտցիների աշխատավարձի պարտքը մարված է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան