Պերմյակովի համար դատախազը պահանջել է 10 տարվա ազատազրկում` խիստ ռեժիմով
Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայում գործող 5-րդ կայազորային ռազմական դատարանում ընթացող նիստում մեղադրող դատախազը ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի համար պահանջեց 10 տարվա ազատազրկում` խիստ ռեժիմով (մեղադրանքը` ստորև):
«Պերմյակովի արարքը սեպ է խրել հայ-ռուսական դարավոր եղբայրական երկրների հարաբերությունների միջև, խաթարել ռուսական ռազմական ուժերի նկատմամբ հավատը», -հայտարարեց դատախազը իր ճառում:
Ամբաստանյալ Պերմյակովը հրաժարվեց ներկայացնել պաշտպանական ճառը: Այսօր ժամը 19:00-ին կհրապարակվի այս գործով դատավճիռը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Պերմյակովը մեղադրվում է զենքով դասալքության, զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու համար: Մինչ այդ այսօր մեկնարկած դատաքննության ժամանակ նա հրաժարվել էր ցուցմունքներ տալ, և դատախազը դատարանում ընթերցել էր ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները:
Հարակից հրապարակումներ`
Պերմյակովի դասալքության գործը 72 հատոր է
Պերմյակովը դատարանում է
Չեմ հավատում, որ Պերմյակովը միայնակ է գործել. Ավետիսյանների հարազատ
Ավետիսյանների ընտանիքի սպանությունը տևել է 15 րոպե. Պերմյակովի ցուցմունքից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին