Պերմյակովը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմով (տեսանյութ)
Այսօր Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայում գործող 5-րդ կայազորային ռազմական դատարանի կայացրած դատավճռի համաձայն, ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը դատապարտվեց 10 տարվա ազատազրկում՝ խիստ ռեժիմով: Պատժի ժամկետը հաշվարկվում է 2015-ի հունվարի 13-ից:
Մասնավորապես, դասալքության համար Պերմյակովը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, զենք հափշտակելու համար՝ 7 տարվա ազատազրկման՝ առանց տուգանքի, իսկ ապօրինի զենք կրելու համար 2 տարվա ազատազրկման: Համադրելով տարբեր հոդվածներով նշանակված պատիժները դատարանը նշանակեց ընդհանուր 10 տարի ազատազրկում՝ խիստ ռեժիմով:
Դատարանը, հիմնվելով դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների վրա, պարզել է, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ Պերմյակովը չի ունեցել:
Բացի Ավետիսյանների ընտանիքի անդամներին սպանելու համար առաջադրված մեղադրանքից, Պերմյակովը մեղադրվում էր նաև Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի միանգամից մի քանի հոդվածներով՝ զենքով դասալքության, զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու համար: Մինչ այդ այսօր մեկնարկած դատաքննության ժամանակ ամբաստանյալն ընդունել էր մեղքը և հրաժարվել էր ցուցմունքներ տալ, իսկ դատախազը դատարանում ընթերցել էր ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները: Մեղադրող դատախազը պահանջել էր 10 տարվա ազատազրկում` խիստ ռեժիմով:
«Պերմյակովի արարքը սեպ է խրել հայ-ռուսական դարավոր եղբայրական երկրների հարաբերությունների միջև, խաթարել ռուսական ռազմական ուժերի նկատմամբ հավատը», -հայտարարել է նա: Ինքը՝ Պերմյակովը, հրաժարվել էր պաշտպանական ճառ ներկայացնել և իր վերջին խոսքում ուղղակի ասել էր, որ զղջում է իր կատարած արարքի համար ու պատրաստ է կրել պատիժը:
Հարակից հրապարակումներ`
Պերմյակովի դասալքության գործը 72 հատոր է
Պերմյակովը դատարանում է
Չեմ հավատում, որ Պերմյակովը միայնակ է գործել. Ավետիսյանների հարազատ
Ավետիսյանների ընտանիքի սպանությունը տևել է 15 րոպե. Պերմյակովի ցուցմունքից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին