Ֆրանսիայի իշխանությունները Իսպանիային են վերադարձրել ապօրինաբար երկիրց դուրս բերված Պիկասոյի կտավը
Ֆրանսիայի իշխանությունները Իսպանիային են վերադարձրել 27,4 մլն դոլար գնահատվող Պաբլո Պիկասոյի «Երիտասարդ կնոջ գլուխը» նկարը, որն ապօրինաբար դուրս է բերվել Թագավորությունից և Կորսիկայով փորձ է արվել տեղափոխել Շվեյցարիա, սակայն Կորսիկայում առգրավվել է ֆրանսիացի մաքսավորների կողմից: Այս մասին հայտնում է Լենտա.ռու-ն՝ վկայակոչելով The Guardian-ին:
Ըստ աղբյուրի՝ նկարչի կտավը հատուկ ինքնաթիռով իսպանացի մասնագետների ուղեկցությամբ դուրս է եկել Բաստիայից և ուղևորվել Իբերիական թերակղզու ուղղությամբ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ վերջնակետը չի նշվում:
Կտավը կպահվի Սոֆյա թագուհու անվան թանգարանում, սակայն լայն հանրությանն այն չի ներկայացվի:
Նկարը պատկանում է 79-ամյա իսպանացի բանկիր Խայմե Բոտենին, սակայն Իսպանիայի իշխանություններն այն համարում են ազգային սեփականություն: Ավելին՝ նկարին կից փաստաթղթերում մաքսայինները հայտնաբերել են իսպանական դատարանի որոշումը, որն արգելում է նկարը դուրս տանել երկրից: