Ռուբեն Վարդանյանը նոր բիզնես է սկսել
«Ռուբեն Վարդանյանը կկառավարի ռուս գործարարների, նրանց ժառանգների և իրավահաջորդների կարողությունները»,- գրում է Forbes.ru-ն` ներկայացնելով հարցազրույց հայտնի հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանի հետ, ով նոր բիզնես է սկսում:
«Խոսքը վերաբերվում է ոչ միայն օլիգարխներին, այլև միջին կարողություն ունեցող գործարարների: Նրանց թիվը ոչ թե հարյուրներ են այլ տասնյակ հազարներ»,- ընդգծել է կառավարման դպրոցի հոգաբարձու, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը:
Նշենք, որ 2015թ-ին ամռան սկզբին Ռուբեն Վարդանյանը հիմնադրել է Phoenix Advisors և multifamily office ընկերությունը, որի գործունեությունը լինելու է մեծ կարողություն ունեցող անձանց բիզնեսները իրավահաջորդներին փոխանցելու և կառավարելու աշխատանքը պատշաճ կատարելը: Ընկերության աշխատանքը համակարգում է «Ренессанс Капитала»-ի նախկին նախագահ Ալեքսանդր Մերզլենկոն: Մոսկովյան «Сколково» կառավարման դպրոցի անցկացրած հետազոտության համաձայն՝ ռուսաստանցի մեծահարուստ գործարարների միջին տարիքը կազմում է 48: Նրանք բոլորը 10-20 տարի անց կարիք են ունենալու իրենց բիզնեսի և կարողության փոխանցումը պատշաճ ձևակերպելու:
Վարդանյանի խոսքով նախաձեռնված բիզնեսի կարևոր բաղադրիչը պրոտեկտորատների ստեղծումն է:
«Պրոտեկտորը անկախ անձն է, որը ներկայացնում է բենեֆիցիարի շահերը և տիրապետում է վետոյի և այլ իրավունքների, որոնք ազդում են որոշումների կայացման վրա», - մեկնաբանել է Paragon Advice Group ներկայացուցիչ Ալեքսանդր Զախարովը: Նրա խոսքով Ռուբեն Վարդանյանը ունի հաջողության հասած գործարարի համբավ և նրա կերպարը որպես պրոտեկտոր կհետաքրքրի շատ գործարարների, ովքեր միանշանակ կվստահեն նրան:
Ռուբեն Վարդանյանի ստեղծած Phoenix Advisors-ը կարող է օգնել գործարարին ռազմավարության մշակման և իրավահաջորդների հետ հարաբերությունների կազմակերպման հարցում: Եթե ծառայություններից օգտվող գործարարները վստահում են Վարդանյանին և նրա թիմին ապա նրանք անմիջականորեն կարող են ներկայացնել իրավահաջորդների շահերը, կամ կարող են միջնորդ ծառայել, որպեսզի այդ հարցով զբաղվեն միջազգային հեղինակավոր բանկիրներ և մասնագետներ: Իսկ ծառայության դիմաց վճարը կարող է լինել ինչպես կոմիսիոն վճարման, այնպես էլ բաժանորդային վճարի տեսքով:
Phoenix Advisors-ի տնօրեն Ալեքսեյ Ստանկևիչը պարզաբանել է, որ առաջիկա 7 տարիների ընթացքում իրենց հաճախորդների թիվը կլինի սահմանափակ՝ առավելագույնը 50 գործարար՝ 100 մլն դոլարից ավել կարողությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան