Հասարակություն 11:36 12/08/2015

Համացանցում հաճախ դժվար է զանազանել իրողությունը կեղծիքից. Հարութ Սասունյան

«Զարմանալի է, որ ժամանակակից տեխնոլոգիաների մեր դարում և էլեկտրոնային սարքերի միջոցով բոլորի տրամադրության տակ եղած տեղեկատվության հորձանուտում ավելի ու ավելի դժվար է, իսկ երբեմն էլ՝ անհնարին, իրողությունը տարբերել կեղծիքից:

Համացանցը, յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ իր անսահման ռեսուրսներով, կարող է օրհնություն կամ անեծք լինել, երբ որևէ մեկը փորձում է պարզել այս կամ այն հոդվածի իսկությունը:

Հնարավոր չէ իմանալ, արդյոք կարդացածը ճշմարիտ է, թե շինծու, եթե ընթերցողը տվյալ թեմայի գծով մասնագետ չէ կամ չի ստուգում truthorfiction.com-ի կամ snopes.com-ի նման կայքեր՝ բամբասանքն իրականությունից տարբերելու համար:

Ահա այդպիսի ապատեղեկատվության երկու թարմ օրինակ, որոնք տարածվել էին համացանցում միլիոնավոր հայերի և այլոց շրջանակում:

Առաջին հոդվածը, իբր թե The Moscow Times կայքից, վերնագրված էր. «Ռուսաստանի նախագահը թուրք դեսպանին. «Ասացեք Ձեր բռնակալ նախագահին, որ նրան ԻՊ-ի ահաբեկիչների հետ միասին դժոխք կուղարկեմ. Սիրիան մեծ Ստալինգրադի կվերածեմ նրա համար…»»: Այս հոդվածը շրջանառվեց աշխարհով մեկ, տեղադրվեց հազարավոր կայքէջերում և արտատպվեց անհամար թերթերում:

Հղում էր արվել նախագահ Պուտինին, որը Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդիմին իբր թե ասել էր, որ Ռուսաստանը կխզի իր դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ, եթե Էրդողանն անմիջապես չդադարեցնի իր աջակցությունը ԻՊ-ի ահաբեկիչներին Սիրիայում: Հոդվածում մեջբերվում էր «արտահոսած տեղեկություն… երկու ժամ տևած դռնփակ հանդիպումից», որի ընթացքում Պուտինը Թուրքիայի նախագահին անվանել էր «կեղծավոր» և սպառնացել Սիրիան վերածել «մեծ Ստալինգրադի Էրդողանի և Սաուդյան Արաբիայի իր դաշնակիցների համար», ում նա համեմատել է Հիտլերի հետ:

Ես բազմաթիվ հայերից էլեկտրոնային փոստով ստացա այս կեղծ հոդվածի մի քանի տասնյակ պատճեններ՝ «կեցցե Պուտինը», «վերջապես մեկը համարձակվեց Էրդողանին իր տեղը դնել» բացականչություններով: Հոգնեցուցիչ էր բոլորին պատասխանել, որ դա կեղծ լուր էր…

Ընթերցողները և նույնիսկ թերթերի խմբագիրները, ըստ երևույթին, իրենց նեղություն չէին տվել ստուգելու, որ նման հոդված չկար The Moscow Times կայքէջում: Բացի այդ, թվում է, որ ոչ ոք չէր զարմացել, թե ինչպես կարող էր ռուսական թերթը նախագահ Պուտինի ազգանունը սխալմամբ ներկայացնել որպես «Պուրին»:

Ապատեղեկատվության երկրորդ օրինակը վերաբերում է աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեին, որն իբր երգել է Հայոց ցեղասպանությանը նվիրված մի երգ: «Ես այստեղ էի» երգի տեսահոլովակը, որն սկսվում է «Հայոց ցեղասպանություն, 1915 ապրիլի 24» գրությամբ, «Յութուբ»-ում տեղադրվեց 2015 թ. ապրիլի 24-ին ինչ-որ մեկի կողմից՝ «Յակոսամո» կեղծանունով: Այնուհետև տեսահոլովակը ցուցադրում է «Երբեք չմոռանալ» բառերը վառ կարմիրով, որին հաջորդում էին Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելած մարդկանց կադրերը: Հաջորդ չորս րոպեներին էկրանին երևում են երեք զինված թուրք զինվորներ, որոնք սպանում են մի ամբողջ հայ ընտանիքի և առևանգում մի խումբ երիտասարդ հայուհիների: Տեսահոլովակը և երգն ավարտվում են վառ կարմիր գույնով գրված «Ապրիլ 1915» բառերով հենց այն պահին, երբ թուրք զինվորն ատրճանակով ուղղակի կրակում է հայ տղայի գլխին…

Հազարավոր հայեր, հավանաբար, խաբվել էին, կարծելով, որ Բեյոնսեի երգն իրոք նվիրված էր Հայոց ցեղասպանության հարյուրամյակին: Տեսահոլովակի հղումը շնորհակալական հարյուրավոր մեկնաբանություններով տեղադրվեց անթիվ ու անհամար ֆեսբուքյան էջերում և «Յութուբ»-ում:

Ես միայն անցյալ շաբաթ իմացա այս երգի մասին: Սկզբում, փոքր-ինչ վատ էի զգում, որ լինելով թերթի խմբագիր, Հայոց ցեղասպանության մասին նման կարևոր երգը լսում եմ դրա թողարկումից ամիսներ անց: Ես ստուգեցի երգի բառերը և շատ արագ հայտնաբերեցի, որ այն բացարձակապես կապ չունի հայերի կամ Հայոց ցեղասպանության հետ: Երգչուհին անընդհատ կրկնում էր. «Ես այստեղ էի, ես ապրեցի, ես սիրեցի, ես այստեղ էի....»: «Հայ, Ցեղասպանություն կամ Թուրքիա» բառերը երգի մեջ գոյություն չունեն...

Ես ի վերջո հասկացա, որ ինչ-որ մեկը վերցրել էր Բեյոնսեի երգը և դրան ավելացրել կադրեր Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմից: Ցավոք, շատ հայեր հիացած էին, որ աշխարհահռչակ երգչուհին տեսահոլովակ էր թողարկել Հայոց ցեղասպանության մասին...

Ես կախարդական բանաձև չունեմ, թե ինչպես կարելի է զանազանել իրողությունը կեղծիքից համացանցում տեղադրված յուրաքանչյուր նյութի համար: Միգուցե օգտակար լինի հիշել հայտնի ամերիկյան ասացվածքը. «Եթե ինչ-որ բան անհավատալի է իսկական լինելու համար, ապա հավանաբար իսկական չէ....»: Ընթերցողները պետք է թերահավատության առողջ չափաբաժին ունենան, առանց ծայրահեղությունների մեջ ընկնելու՝ չլինելով կամ չափազանց կասկածամիտ ամեն ինչին հավատալու հարցում կամ չափազանց դյուրահավատ՝ կուրորեն կուլ տալու ամեն ինչ համացանցում...»

Հարութ Սասունյան 
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am
16:37
Ալիևի հայտարարությունից հետո Փաշինյանը կարող է հիշել ՀԱՊԿ-ը, կամ դիմել ԵՄ-ին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանը կհիշի...
Աղբյուր` Panorama.am
16:24
Սալոմե Զուրաբիշվիլի. Ես նախագահ եմ և կլինեմ նախագահ
«Ընտրություններ կնշանակվեն, իհարկե, եթե իշխող կուսակցությունը լուծարվի, ինչը նրա անխուսափելի ապագան է, եթե նա ուշքի չգա ու ընտրություններ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}