Չինաստանի իշխանությունները «սև ցուցակ» են գցել 120 երգ
Չինաստանի մշակույթի նախարարությունը արգելված երգերի «սև ցուցակ» է կազմել, որի մեջ մտել է 120 երգ, որոնք ներառում են «անպարկեշտ խոսքեր, բռնության քարոզում կամ անբարո պահվածք»: Այս մասին գրում են չինական լրատվամիջոցները:
Չինական կայքերի ադմինիստրատորները արգելել են դրանց տարածումը համացանցում:
Արգելված երգերն առանձնանում են «խնդրահայուց բովանդակությամբ», որոնք համացանցում խախտում են մշակութային բովանդակության վերաբերյալ: Ըստ «Սինհուա» գործակալության ցուցակի մեջ են հայտնվել «Beijing Hooligans», «Don't Want to Go to School», «Suicide Diary» ձայնագրություններն, ինչպես նաև թայվանցի կատարողների Stanley Huang-ի և Chang Csun Yuk-ի երգերը:
Արգելված երգերի թվում են «Ես չեմ ուզում դպրոց գնալ», «Ես սիրում եմ թայվանցի աղջիկներին» և «Fart» երգերը, որտեղ կան նման տողեր. «Որոշ մարդիկ ոչինչ չեն անում և պարզապես ծխեցնում են երկինքը…»:
Ըստ այդ երկրի մշակույթի նախարարության ոչ կազմակերպությունները, ոչ էլ ֆիզիկական անձինք իրավունք չունեն տեղադրել այդ երգերը համացանցում, իսկ տեղադրելու դեպքում խիստ պատիժ է սպառնում նրանց:
Չինացի օգտատերերն այս նորությանն արձագանքել են հեգնանքով՝ ենթադրելով, որ մարդիկ կսկսեն ներբեռնել արգելված երգերը՝ հետաքրքրությունից ելնելով: