Չինաստանի ԿԲ-ն կտրուկ արժեզրկել է յուանը
Չինաստանի Կենտրոնական բանկը ազգային արժույթը՝ յուանը, արժեզրկել է 1.9%-ով, ինչը վերջին 20 տարվա ընթացքում չինական արժույթի խոշորագույն արժեզրկումն է: Նշենք, որ այսօր մեկ դոլարն արժե 6,42 յուան:
Միաժամանակ Չինաստանի Կենտրոնական բանկից վստահեցրել են, որ հետագայում արժույթի արժեզրկման պատճառ չկա, և խոստացել են պահպանել յուանը «կայուն և խոհեմ» մակարդակի վրա: Այս մասին տեղեկացնում է rbc.ru-ն՝ վկայակոչելով Wall Street Journal-ին:
Չինաստանում այդ որոշումը նաև բացատրում են դրանով, որ դա անհրաժեշտ միջոցառում է շուկայում տիրող իրական վիճակն արտացոլելու համար:
Ավելի վաղ հրապարակված տվյալները ցույց են տվել, որ հուլիսին Չինաստանի արտահանումը նվազել է 8.3%-ով, որի պատճառը Չինաստանի երեք խոշորագույն առևտրային գործընկերների տարածքում՝ Եվրամիությունում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում ցածր պահանջարկն է: