Հովհաննես Մանուկյանի պաշտոնանկությունից հետո Արթուր Օսիկյանն ակտիվացել է. «Ժողովուրդ»
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը վերջին շրջանում բավական ակտիվ քարոզչություն է ծավալում։ «Ժողովուրդ»-ը արձանագրել է, որ այն բանից հետո, երբ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հուլիսի 14-ին պաշտոնանկ արվեց, ՔԿՀ պետը սկսեց աննկատ ակտիվացնել իր գործունեության լուսաբանումը։
«Ինչպես հայտնի է՝ Արթուր Օսիկյանը համարվում է արդարադատության նախարարի թափուր պաշտոնի հիմնական հավակնորդներից մեկը։ Ուստի նման պայմաններում ամենևին էլ չի կարող պատահական լինել այն փաստը, որ պաշտոնական լրահոսում ամենօրյա պարբերականությամբ սկսել են տեղ գտնել Օսիկյանի այցերի և խորհրդակցությունների մասին լուրերը։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը դեռ չի կողմնորոշվել նոր նախարարի թեկնածուի հարցում, և այդ խնդիրը լուծվելու է նրա արձակուրդից վերադառնալուց հետո»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան