Բնապահպանության նախարարին չի հետաքրքրում, որ Կարճաղբյուրում ակտիվ ծառահատումներ են ընթանում. «Ժողովուրդ»
Արդեն մի քանի օր է՝ ՀՀ գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի տարածքում ակտիվ ծառահատումներ են ընթանում։ Նշված տարածքի բնակիչները «Ժողովուրդ»-ին պատմել են, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող անտառից օրական փայտով բեռնված մի քանի ավտոմեքենա է դուրս գալիս։ «Ժողովուրդ»-ի հարցումների արդյունքում պարզվել է, որ ծառահատումները պաշտոնապես թույլատրված են, սակայն այդպես էլ հստակ չի պարզվել, թե ինչ հիմքով և հատկապես որ տարածքում և ուր են տարվում հատված հաստաբուն ծառերը։ ՀՀ Բնապահպանության նախարարությունից և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից պնդել են, որ ծառահատումներն իրականացվում են զորամասի ներսում, սակայն «Ժողովուրդ»-ը պարզել է, որ դրանք կատարվում են զորամասի դիմացի տարածքում, իսկ հատված ծառերն էլ չոր չեն։
Ստացվում է, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատում է բացառապես փաստաթղթերով՝ իրականությունից կտրված։ Ինչ հրամցնում են, հավատում է ու իր փափուկ աթոռին նստած գլխիկոր համաձայնում։ Իսկ թե իրականում ինչպես է ոչնչանում տարիներ շարունակ փայփայված անտառածածկ տարածքը, կարծես նրան չի էլ հետաքրքրում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին