Լեյլա Յունուսը Բաքվում դատապարտվեց 8.5 տարվա ազատազրկման
Բաքվի ծանր առավել հանցագործությունների դատարանն իրավապաշտպան Լեյլա Յունուսին դատապարտել է 8,5 տարվա ազատազրկման: Այս մասին փոխանցում է BBC-ին:
Քննչական մարմնի վարկածով, Յունուսը՝ լինելով «Խաղաղության և ժողովրդավարության» ինստիտուտի տնօրեն, հայկական կազմակերպությունների հետ նախագծեր իրականացնելու շրջանակներում դրամաշնորհներ է ստացել միջազգային դոնոր կազմակերպություններից:
Այդ գումարները Լեյլա Յունուսն իր ամուսնու միջոցով իբր օգտագործել է բարելավելու այն անձանց նյութական վիճակը, ովքեր նրա կողմից հավաքագրվել են լրտեսական գործունեություն ծավալելու նպատակով:
Լեյլա Յունուսը իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում: Արիֆ Յունուսը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:
Յունուս ամուսիններին մեղադրում են նաև պետական դավաճանության մեջ, սակայն այդ գործը քննվելու է առանձին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին