Բեգլարյանը՝ միասեռականների ամուսնությունների մասին
ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ կողմ է սահմանադրական փոփոխություններին:
«Փոփոխությունների հայեցակարգը դրված է հանրային քննարկման: Դրանց շուրջ ամեն մեկն իր կարծիքն ունի, ես էլ իմ կարծիքը կարող եմ ասել` ես համաձայն եմ այդ փոփոխությունների հետ»,- ասաց նախարարը:
Լրագրողներից մեկը դիտարկմանը, թե Վենետիկի հանձնաժաղովը կոչ է արել չսահամանափակել միասեռականների ամուսնությունների օրինականությունը, ինչպե՞ս է վերաբերվում դրան, Գ.Բեգլարյանը պատասխանեց. «Դուք լավ գիտեք ես ոնց եմ վերաբերվում դրան, բոլորդ գիտեք»: