Խոշոր պատահար Երասխում
Օգոստոսի 13-ին, ժամը 08.25-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Երասխ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով:
ՏԿԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 66-րդ կմ-ին՝ Երասխ գյուղի մոտակայքում, բախվել են «Մերսեդերս Ե» մակնիշի (Է. Հ. , 33 տարեկան), «Նիսսանա Տիանա» մակնիշի (վարորդ` 1953 թ. ծնված Ա. Ա.), «Մերսեդես» մակնիշի 105 ԼՍ 67 պ/հ բեռնատար (վարորդ` 1959 թ. ծնված Ա. Գ. ), «ԴԱՖ» 34 NV 147 պ/հ (Ս. Ս., 36 տարեկան) բեռնատար, «ՄԱՔ» մակնիշի առանց պ/հ (վարորդ Ի. Խ., 55 տարեկան) բենզատար, «Ֆորդ Տրանզիտ» և «Տոյոտա Վիտս» (վարորդ` 1957 թ. ծնված Գ. Պ. ) մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել «Ֆորդ Տրանզիտ», «Տոյոտա Վիտս» և «Մերսեդերս Ե» մակնիշի ավտոմեքենաներում:
ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 1, տուժել 8 քաղաքացի: