Չոբանյան. Մեղրի փառատոնում շատ հետաքրքիր նորություններ են լինելու (Տեսանյութ)
Առաջիկա կիրակի Շամշադինում անցկացվելիք մեղրի և հատապտուղների փառատոնում 2-3 հետաքրքիր նորություններ են լինելու:
«Շատ հետաքրքիր նորություններ ունենք, սակայն այսօր չեմ բացահայտի դրանք, որովհետև դրանք պահված են հենց այդ օրվա ու այցելուների համար»,-լրագրողների հետ այսօրվա հանդիպմանն ասաց «Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամ»-ի տնօրեն Հայկ Չոբանյանը:
Արդեն ավանդական դարձած փառատոնի նպատակը տարածաշրջանի տնտեսական զարգացման խթանումն է, տարածաշրջանի նկատմամբ առկա վերաբերմունքի փոփոխությունը:
«Բերդի տարածաշրջանն ավելի շատ հիշատակվում է միայն գնդակոծությունների ժամանակ, բայց մենք համարում ենք, որ այն ամենախաղաղ տարածաշրջաններից է, քանի որ այնտեղ ապրում են շատ խաղաղ մարդիկ»,-ասաց Չոբանյանը:
«Կանաչ արահետ» ՀԿ տնօրեն Նունե Սարուխանյանն էլ ավելացրեց, որ Բերդում շատ են հետաքրքրիր հատապտուղները, որոնք միայն այնտեղ են աճում:
«Վայրի հապալասը սուպերմարկետներում 40 հազար դրամ արժե, բայց այնտեղ մարդիկ տարիներ շարունակ օգտագործում են այն»,-ասաց նա:
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն էլ ավելացրեց, որ իրական ազգային արժեքների վերագնահատման կարիք կա:
Մյուս մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում