Բիզնես օմբուդսմենի հավանական թեկնածուներից է գործարար Խաչատուր Սուքիասյանը. «Հրապարակ»
Այս օրերին պետական օղակում ձևավորվում է մի նոր կառույց, որը պետք է գործի բիզնես շահերի պաշտպանության շրջանակներում: «Հրապարակ»-ի տեղեկություններով, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը կառավարության առջև պայման է դրել՝ մինչև աշուն ստեղծել բիզնես օմբուդսմենի ինստիտուտ, որը կգործի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից անկախ և միտված կլինի պետական օղակի ճնշումներից պաշտպանելու բիզնես միջավայրում գործող մեծ ու փոքր տնտեսվարողներին:
«Բիզնես օմբուդսմենի հավակնորդները մի քանիսն են: Իշխանության կուլիսներում քննարկվում է իրավական ոլորտի երիտասարդ պրոֆեսիոնալի ընտրության հարցը, մինչդեռ վարկած կա, որ բիզնես շահերի պաշտպանությամբ կարող է զբաղվել հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը: Թեկնածուներից մեկն էլ «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահ Հակոբ Ավագյանն է, ով, ի դեպ, առաջիններից էր, որ առաջ քաշեց բիզնես օմբուդսմենի գաղափարը ՓՄՁ պայքարի թեժ շրջանում:
Իհարկե, զարմանալի չի լինի, որ այս թեկնածուներից ոչ մեկն էլ չլինի, և, ինչպես ընդունված է, ինչ-որ պաշտոնյա իր ազգականին «բրթի» այդ պաշտոնում: Ի դեպ, ժամանակին, երբ ստեղծվեց ֆինանսական հաշտարարի ինստիտուտը, այդ կարևոր և բարձր վարձատրվող պաշտոնը վստահվեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի սիրելի սանիկ, ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի կնոջը՝ Փիրուզ Սարգսյանին, ով, որպես հղիության և ծննդաբերության նպաստ, 20 մլն. դրամ գումար էր ստացել»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան