Իրանագետ. Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ դեպի Իրան ԵՏՄ-ի ելքի համար. ՀԺ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում տեսականորեն հնարավոր է համարել Հայաստանի տարածքով դեպի 3-րդ երկիր իրանական գազի արտահանումը, բայցև սխալ է համարել հարևան Ադրբեջանի փորձը կրկնօրինակելը։
Մեկնաբանելով Ադրբեջանի տարածքով դեպի Եվրոպա գազ արտահանելու՝ մեր երկու հարևանների միջև ընթացող բանակցությունները, Ոսկանյանն ասել է, որ մենք պետք է այլ ուղղությամբ շարժվենք, քանի որ մեր տարածքով գազ արտահանելու պարագայում մեջտեղ կարող է գալ ռուսական շահը։ «ՌԴ-ն այս տարածաշրջանում ունի կենսական շահեր, որոնց դեմ գնալն անմիտ քայլ կլիներ։ Կարծում եմ, որ մենք կկարողանանք համադրել մեր շահը ռուսական շահին, առավել ևս հաշվի առնելով, որ մենք դաշնակից երկրներ ենք»,- ասել է իրանագետը։
Նա ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Հայաստանը մի կողմից կարող է կամուրջ հանդիսանալ դեպի Իրան ԵՏՄ-ի ելքի համար, որովհետև այս միության երկրների մեջ Հայաստանը միակն է, որ ցամաքային կապ ունի ԻԻՀ հետ և հակառակը՝ կարող է նաև դարպաս լինել Իրանից դեպի ԵՏՄ տարածք։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին