Միջազգային ավիափոխադրողները հեռանում են Ռուսաստանից
Ֆինանսական ճգնաժամը ստիպում է օտարերկրյա ավիաընկերություններին դադարեցնել Ռուսաստանում իրենց գործունեությունը: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ` արդեն իսկ Ռուսաստան կատարելիք չվերթներից հրաժարվել են հոնկոնգյան «Cathay Pacific», թայլնալդական «Thai Airways», ֆրանսիական «Aigle Azur» և ավստրիական բյուջետային «Niki» ավիաընկերություները: Դեկտեմբերի 1-ից դեպի Մոսկվա կատարելիք չվերթներն է դադարեցնում հանրահայտ ամերիկյան «Delta Air Lines» ընկերությունը:
Բազմաթիվ ընկերություններ, իսպառ չհրաժարվելով ռուսաստանյան շուկայում գործունեությունից, կրճատում են չվերթների քանակությունը կամ նախընտրում են կիրառել ավելի փոքր ինքնաթիռներ:
Հեղինակի խոսքերով` նման քաղաքականություն են որդեգրել գերմանական «Lufthansa» ընկերությունը և նրա «Germanwings» դուստր ընկերությունը: Նույն ուղին են ընտրել բրիտանական «Easyjet», «Չեխական ավիաուղիներ» ֆինական «Finnair» և իսրայելյան «El Al» ավիաընկերությունները:
Այս գործընթացի հիմնական պատաճառը, ըստ հեղինակի, ռուսական տնտեսության թուլացումն և դրա հետևանքով քաղաքացիների վճարունակության նվազումը: Ճգնաժամի պայմաններում Ռուսաստանցիները առաջին հերթին հրաժարվում են ուղեևորություններից և ճանապարհորդություններից: Իրենց ազդեցություն են թողել նաև գործարար ակտիվության նվազումը և աշխարհաքաղաքական լարվածությունը:
Ռոսավիացիայի տվյալներով `ռուսաստանյանը ավեաընկերությունների փոխադրումների ընդհանուր ծավալը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 18 տոկոսով:
Աղբյուրի փոխանցմամբ, կասկածից վեր է, որ արտարժույթի թանկացումը կհանգեցնի ավիափոխադրումների պահանջարկի էլ ավելի նվազեցման և սակագների բարձրացման:
Իրավիճակը օտարերկրյա ավիաընկերությունների համար բարդացնում է նաև ռուսատանյան ընկերությունների հետ մրցակցությունը, որոնք ներքին փոխադրումների ծավալների ավելացման շնորհիվ կարող են իրենց թույլ տալ որդեգրել սակագների սահմանման ավելի ճկուն քաղաքականություն:
Ըստ փորձագետների` մրցակցության նվազումը կարող է նաև թույլ տալ տեղական փոխադրողներին ապագայում նաև բարձրացնել սակագները:
Այնուհանդերձ, ըստ հեղինակի, տնտեսական և քաղաքական իրավիճակի շտկման դեպքում օտարերկյա, առաջին հերթին արևմտյան խաղացողները արագ կվերականգնեն իրենց դիրքերը ռուսաստանյան շուկայում: