Օդեսայի դատարանն արգելել է գեյ շքերթ անցկացնել
Օդեսայի շրջանային վարչական դատարանն արգելել է հավասարության քայլերթի անցկացումը, որը նախատեսում էին իրականացնել ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչները: Լրատվամիջոցները գրում են, որ դատարանը նման որոշում կայացրել է քաղաքային խուրհուրդի հայցի հիման վրա:
Միջոցառման կազմակերպիչներն էլ հայտարարել են, չնայած արգելքին ու վտանգներին, իրենք միևնույն է, մտադիր են անցկացնել երթը:
«Եթե օրինական կերպով ստանանք դատարանի որոշումը, ապա կբողոքարկենք: Եթե մեզ արգելեն կոնկրետ փողոցներում անցկացնել, սարսափելի ոչինչ չկա, Օդեսան մեծ է: Մենք չենք հանձնվի: Միանշանակ այն լինելու է»,- ասել է կազմակերպիչներից մեկը: