Այժմ Քեսաբում շատ ավելի լավ է. Շանթ Լնցյան
«Մեզ համար երազ էր Համահայկական խաղերին մասնակցելը»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Համահայկական ամառային վեցերորդ խաղերի Քեսաբի թիմի պատվիրակության ղեկավար Շանթ Լնցյանը։
Նա տեղեկացրեց, որ Քեսաբի թիմը բաղկացած է 17 հոգուց, որոնք հիմնականում մինչև 20 տարեկան երիտասարդներ են:
«Մեր թիմն արդեն նվաճել է երկու բրոնզե մեդալ: Դա մեզ համար շատ ուրխալի է»,-նշեց Շանթ Լնցյանն՝ ընդգծելով, որ իրենց համար շատ դժվար էր խաղերին մասնակցելու նախապատրաստական աշխատանքները:
Անդրադառնալով Քեսաբի ներկայից իրավիճակին նա պատմեց. «Այժմ Քեսաբում շատ ավելի լավ է: Ժողովրդի 90 տոկոսից ավելին վերադարձան իրենց տները, դա ամենամեծ ուրախությունն է: Քեսաբը վերականգնվում է, մարդիկ վերականգնում ու վերանորոգում են իրենց տները: Մարդիկ այժ հիմնականում զբաղվում են հողագործությամբ»:
Նա նաև ասաց, որ Հալեպից նույնպես ընտանիքներ են տեղափոխվել Քեսաբ և բնակություն ահստատել այնտեղ:
«Հիմա մենք մեզ ապահով ենք զգում»,-ավելացրեց Շանթը: