ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը հուլիսին աճել է 58%-ով
ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը հուլիս ամսվա տվյալներով կազմել է 149,2 մլրդ դոլար, ինչը 58%-ով շատ է նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի ցուցանիշից (94,6 մլրդ դոլար): Այս մասին «Վեստի» (Вести) լրտավական պորտալի հաղորդմամբ` հայտնել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը:
Դրա արդյունքում` 2015թ-ի ֆինանսական տարվա 10 ամիսների ընթացքում, որը սկսվել է նախորդ տարվա հոկտեմբերի 1-ից, բյուջեի դեֆիցիտը կազմել է 465,5 մլրդ դոլար` նախորդ տարվա համապատասխան հատվածի 460,5 մլրդ դոլարի փոխարեն, այսինքն այն աճել է 1%-ով:
Բյուջեի եկամուտները հուլիս ամսին աճել են 5%-ով` հասնելով 225,5 մլրդ դոլարի:
Միևնույն ժամանակ բյուջետային ծախսերն աճել են 21%-ով` մինչև 347,4 մլրդ դոլար: Ծախսերի աճի համեմատաբար ամենամեծ թռիչքը նկատվել է բժշկական ապահովագրության հատվածում և կրթության ոլորտում: Սակայն ծախսերի ավելացումը բացատրվում է նրանով, որ օգոստոսի 1-ն այս տարի օրացույցով շաբաթ օր է եղել, ինչի պատճառով մի շարք սոցիալական ծառայությունների դիմաց վճարումները կատարվել են հուլիսի վերջին:
Առանց այս գործոնի հաշվարկման` բյուջեի բացասական սալդոն նախորդ ամսվա ընթացքում կազմել է 11 մլրդ դոլար:
Ֆինանսական տարվա մեկնարկից այս կողմ բյուջեի մուտքերի ծավալներն աճել են 8%-ով` մինչև 2,67 տրլն դոլար, ընդ որում` ծախսերն աճել են 6,9%-ով և կազմել են 3,14 տրլն դոլար:
ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային կառավարումը օգոստոսի սկզբին բարելավել է բյուջեի դեֆիցիտի կանխատեսումները` նշելով այն 425 մլրդ դոլարի շրջակայքում, ինչը վերջին 7 տարիների նվազագույն շեմն է:
Վերջին անգամ բյուջեի տարեկան պրոֆիցիտ ԱՄՆ-ում գրանցվել է 2001թ-ին: 2009թ-ին բյուջեի դեֆիցիտը հասել է պատմական մաքսիմումի` կազմելով 1,41տրլն դոլար (ՀՆԱ-ի 9,8%-ը):
1980թ-ից սկսած մինչ այժմ տարեկան միջին դեֆիցիտն ՄԱՆ-ի բյուջեի համար կազմում է ՀՆԱ-ի շուրջ 3,2%:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան