ՎՏԲ-Հայաստան Բանկի հայտարարությունը՝ վարկային համաձայնագրերի տոկոսադրույքների վերաբերյալ
Գործող վարկային համաձայնագրերի տոկոսադրույքների բարձրացման հնարավորության վերաբերյալ հաճախորդների դիմումների հիման վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է.
1. Առանց իրավաբանական հիմքերի առկայության բանկը չի վերանայել և հետագայում նույնպես չի ենթադրում գործող վարկերի տոկոսադրույքների կամ այլ պայմանների վերանայման հնարավորություն:
2. Վարկային ապահովության փաստաթղթերի մեջ որևէ փոփոխություն մտցնելու համար անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը և պայմանագրերի համապատասխան իրավաբանական ձևակերպումը:
3. Բանկը գործել է և շարունակում է գործել բացառապես ՀՀ օրենքների շրջանակում:
Լրացուցիչ հարցեր առաջանալու կամ որևէ տեղեկատվության առկայության դեպքում հաճախորդներիը կարող են դիմել բանկ: