Չինաստանում պայթյունի հետևանքով 5 հազար նոր Volkswagen, BMW, Toyotа ու Mazda է այրվել
Չինաստանի նավահանգստային Տյանձին քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով այրվել է մոտ 5 հազար հատ նոր մեքենա: Պայթյունի էպիկենտրոնից 500 մետր այն կողմ եղել է Volkswagen-ի կայանատեղին: Բռնկված խոշոր հրդեհի հետևանքով այրվել է մոտ 2.5 հազար գերմանական արտադրության մեքենա:
«ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ, ներկրող ընկերությունը մի քանի տասնյակ միլիոն դոլարի վնաս է կրել: Ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ապահովագրական ընկերությունների հետ կապի մեջ են՝ վնասների փոխհատուցման համար:
Վերջին տվյալներով, պայթյունի հետևանքով զոհվել է 55 մարդ, տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել է 701 մարդ, նրանցից 70-ը գտնվում են ծանր վիճակում: