Երասխում վթարից տուժածներից չորսը դուրս են գրվել
Երասխ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով Արարատի բժշկական կենտրոն հոսպիտալացված 6 տուժածից 3-ը դուրս է գրվել: Մյուս 3-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Վեդու բժշկական կենտրոնում գտնվող տուժածը ևս դուրս է գրվել: Այս մասին տեղեկանում ենք ԱՆ մամուլի ծառայությունից:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված հիվանդի առողջական վիճակում առկա է դրական առաջընթաց: Նրա վիճակը այժմ գնահատվում է միջին ծանրության:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր է:
Կատարվում է ախտորոշումներին համարժեք բուժում:
Նախորդող հրապարակումներ՝
Երասխում վթարից տուժածների վիճակի մասին
Երասխում վթարից տուժածներից երկուսը տեղափոխվել են մայրաքաղաք
Խոշոր պատահար Երասխում
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում